Երբ Ռոբերտ Քոչարյանը 1997-ին նշանակվեց Հայաստանի վարչապետ, պետությունը թոշակառուների և պետական աշխատողների նկատմամբ ամիսների, որոշ դեպքերում նույնիսկ տարիների հասնող ահռելի պարտք ուներ: Այսինքն մարդը ասենք 1997-ի մարտ ամսին ստանում էր դեռևս 96-ի հոկտեմբերի թոշակը կամ ուսուցիչը` 97-ին 95-ի մարտի աշխատավարձ:
Կառավարության մի քանի ամսվա աշխատանքի արդյունքում քաղաքացիների նկատմամբ պետության բոլոր պարտքերը փակվեցին, և հետ ընկած վճարումները կարգավորվեցին: Թոշակն ու մինիմալ աշխատավարձը ընդամենը 4000 դրամի մոտ էր, ավելացավ միանգամից դառնալով հնգանիշ թիվ: Ներդրվեց ընտանեկան և աղքատության նպաստի ինստիտուտը (այսպես կոչված «Փարոսը»), որից սոցիալապես անապահով խավն օգտվում է մինչ օրս:
Բայց դե դրա համար ոչ ոք շնորհակալություն չհայտնեց` «դե պարտք էին պԸտի տային, պԸտի անեին, էդ ինչ մեծ բան էր որ իրանց հԸմար, էդքան կերան... Բա պետություն ա, բա իշ պԸտի անի»:
ՈՒ ընդհանրապես, իմ հիշելով (եթե սխալվում եմ ուղղեք), ՀՀ գրեթե ցանկացած նորանշանակ վարչապետ, իր նշանակման սկզբում կառավարության առաջին որոշումներից մեկը թոշակների գոնե մի 1000 դրամի չափով բարձրացումն է եղել:
Ավանդույթի պես բան էր էլի, ոնց որ նորընտիր նախագահի կողմից համաներման որոշումը:
2014-ին էլ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը 15 % -ի չափով թոշակի բարձրացում իրականացրեց:
Բայց դե էլի` «ինչ էր իրանց արածը որ, բա պետություն ա, բա պԸտի անի մոմենԴով»:
Իսկ էս մեր «անուշ ախպոր» 1000 դրամը պատ ա ծակում, սաղի աչքին երևում ա...
Դե էդ պետությունը չի տալիս, էդ ինքն ա իրա մենՁ սրտով ջեբից հանում բաժանում...
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ